ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Յո՞ երթաս, Հայաստան

Յո՞ երթաս, Հայաստան
24.04.2025 | 20:35

Տասնամյակներ շարունակ սովետահայ պոետների մեծ մասն իրենց ստեղծագործություններով ժողովրդին հավատացրել են, որ նա բոլոր ազգերից ամենախելացին է, ամենաիմաստունն է, որ ազգերի մեջ ադամանդ է, ու չնայած քիչ են, «սակայն մեզ հայ են ասում»։ Անգամ Պարույր Սևակը, որ ազգային սնապարծության մասին հրաշալի ելույթ էր ունեցել, որը նաև տպագրվել էր մամուլում, ցավոք, երբեմն ինքն էլ է, գայթակղվել հայի բացառիկության մասին միֆով։ Արդյունքում` սնապարծությունը, մեծամտությունը դարձել է համազգային հիվանդություն։ Իսկ մեծամտությամբ, սնապարծությամբ, լոպազությամբ հագեցած մթնոլորտն ամենապարարտ հողն է տգիտության բարգավաճման համար։

Այդ տխուր երևույթի դառը պտուղներն առայսօր քաղում ենք։

Ու երբ փորձում ենք մարդկանց բացատրել, հասկացնել, որ դա ամենևին այդպես չէ, որ ինքնազմայլությամբ, մեծամտությամբ տարված, չեն նկատել, որ տարիներ շարունակ չեն զարգացել, անկիրթ ու տգետ են մնացել, որ անգամ մեր քոչվոր հարևաններն են կրթվել ու զարգացել և այսօր հզոր պետություն ունեն, իսկ Հայաստանը, հատկապես «անկախական» տարիներին, հետ զարգանալով, մինչ այդ ունեցածը քանդելով, ավերելով ու ծախծխելով, դարձել է ողորմելի կոտրած տաշտակ, դա շատերը փշերով են ընդունում ու հակադսրձում են, թե` մեր լավը չեք նկատում, միայն վատն եք տեսնում։

Արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցրել ամենափոքր ու աննշան լավի, միջակության համատարած շեփորումը։ Ու այսօրվա երկինք հասած գարշահոտությունը հենց դրա արդյունք է։ Վաղուց ժամանակն է մաքրել Ավգյան ախոռները։

Առողջ քննադատությունը, ինքնաքննադատությունը դեռ ոչ մեկին չի սպանել։ Ընդհակառակը, մարդուն հասկացնում է, որ պետք է բուժվել մեծամտության ու լոպազության հիվանդագին, խրոնիկական դառնող արատից։

Ասում եք` մերն ուրիշ է։ Թերևս կեսլուրջ-կեսկատակ եք ասում, բայց արդեն իրոք ուրիշ եք դարձել։ Դարձել եք մարդկայինից, համընդհանուրից շեղում։ Իսկ այդ շեղման գագաթնակետը դարձել է նիկոլյան Հայաստանը, որտեղ բարոյականը, օրինականը, մարդկայինը օրենքից դուրս է, որտեղ դավաճանությունը եկամտաբեր մասնագիտություն է, ստահակությունը, սրիկայությունը` ընդօրինակելի հատկանիշ ու ընդհանրապես շանորդությունը` համազգային դարձող կենսակերպ։

Յո՞ երթաս, Հայաստան...

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 5204

Մեկնաբանություններ